Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանն Ազգային Ժողովում կարծիք հայտնեց, որ ժողովուրդը չի վստահում ընտրական գործընթացներին:
«ՏԻՄ ընտրություններն էլ փաստում են, որ իրականում հասարակությունը մի հաստատուն կարծիք է արտահայտում, միևնույն է՝ ում էլ որ ընտրենք, իշխանությունը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ում ուզի նրան էլ հաղթող կհայտարարի»,-ասաց պատգամավորը:
Խաչատրյանը նշեց, որ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա, ապա ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարց տվեց. «Ընտրակեղծիքների հետ կապված մենք ունե՞նք պատասխանատվություն կրող ընտրատարածաքային ընտրական հանձնաժողովների անդամներ»:
ԿԸՀ նախագահն ի պատասխան թվեր ներկայացրեց վերջին ՏԻՄ ընտրություններից. «377 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցից համայնքի ղեկավար էին ընտրում 299 համայնքներում: Դրանցից 52 տոկոսում մրցակցային ընտրություններ էին, այսինքն ունենք 2 և ավելի թեկնածուներ»:
Մուկուչյանը 52 տոկոսը ՏԻՄ ընտրությունների ժամանկ լուրջ ցուցանիշ է համարում, նշում է, որ այդ համայնքներում եղել է լիակատար հասրակական վերահսկողություն թեկնածուների, նրանց վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:
«62 համայններում ընտրվեցին ընտրվեցին նոր ղեկավարներ, որոնցից յոթը նոր համայնքներ էին՝ առաջացած խոշորացման արդյունքում, 16 համայնքում գործող ղեկավարները չէին առաջադրվել, 39 համայնքներում գործող ղեկավարները պարտվեցին: Սա հենց պատասխանն է այն հարցին, որ եթե ժողովուրդը չվստահեր, չէր գնա և ոչինչ չէր փոխվի: Նշանակում է, վստահում են, գնում են և իրենց քվեարկությունն է, որ որոշում է արդյունքը»,-ասաց Մուկուչյանը:
Նրա խոսքով, ընտրական գործընթացներում ոչ պակաս ներգրավվածություն ունեն ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները՝ ընտրատեղամասերի հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներին նշանակելով:
«Դա իմ կարծիքով, պետք է ընկալվի ոչ միայն իրավունք, այլև պատասխանատվություն»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Ինչ վերաբերում է քրեական գործերին, ապա Մուկուչյանն ասաց՝ իհարկե եղել են, դրանց մասին մամուլում գրվել է: Սեպտեմբերի 18-ի ընտրությունների վերաբերյալ ԸԸՀ-ները 8 դեպք ուղարկել են իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու համար, հոկտեմբերի 2-ի ընտրությունների վերաբերյալ բողոքները դեռ ամփոփվում են:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- Թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է. Տ. Մուկուչյան
- Արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են. Տիգրան Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան