«Ես էլ ընտանիքիս հետ պատրաստ եմ հեռանալ Հալեպից». փրկված հայուհի
«Մենք երկու զավակ ունինք, զավակներս և ամուսինս այս ձեր տեսած քարերի տակ են եղել և հրաշքով փրկվել»,- «Արևելք»-ի հետ զրույցում ասել է Գոհար Գալուստյանը: Հալեպում բնակող հայուհին նաև հայտնել է, որ ուրբաթ օրը եղած հրթիռարձակումների հետևանքով իրենց բնակարանը ծանր վնավել է և ավիրված վիճակում է:
Ժանո Գալուստյանի կինը՝ Գոհարը, «Արևելք»-ին նաև պատմել է, որ իրենց տան վրա երկու հրթիռ է ընկել, առաջինը՝ ժամը 1:20 (ուրբաթ օրը), և երկրորդը` դեպքից տասը րոպե հետո, ինչից տունը ծանր վնասներ կրել:
«Փառք Աստծո, որ կարողացանք այս ծանր վիճակից հետո ողջ-առողջ դուրս գալ»,-ասել է նա: Գալուստյանը նաև հոսահատված ասել է, որ ամբողջ հալեպահայությունը այսօր վտանգավոր վիճակի մեջ է և իրենք ամեն օր պայքարում են մահվան դեմ:
«Ես կարծում եմ, որ հալեպահայության համբերությունը սպառած է: Դժխբախտաբար մեր քաղաքի պատերազմը վերջանալիք չունի և մաղթում եմ, որ բոլոր այստեղ գտնվող հայերը դուրս գան այստեղից ու ես էլ ընտանիքիս հետ պատրաստ եմ հեռանալ Հալեպից»,-ասել է նա:
Լուսանկարները՝ «Արևելք»-ից:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ ԱԽ-ն սկսել է աշխատել Հալեպում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձևի վրա
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են
- Ռուսաստանին մեղադրում են Հալեպի հիվանդանոցներից մեկը ռմբակոծելու մեջ
- Սիրիական բանակը և կամավորականները ազատագրել են Հալեպի Շկեյֆ շրջանը
- Հալեպում դադարեցվել է ջրամատակարարումը ռազմական գործողությունների հետևանքով
- Սիրիացի փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվել են նաև այսօր
- Հրապարակվել են Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհված ու վիրավորված հայերի անունները
- Հալեպում հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության են ենթարկվել
- Հալեպից մարդկանց նոր արտահոսք է սպասվում դեպի Ավստրալիա. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան