ՄԱԿ ԱԽ-ն սկսել է աշխատել Հալեպում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձևի վրա
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հալեպում կրակի դադարեցման ռեժիմ ներդնելու մասին բանաձևի վրա, որը պատրաստել է Ֆրանսիան։
«РИА Новости»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելլատրը լրագրողներին ասել է, որ փաստաթղթի քննարկումն սկսվել է ՄԱԿ-ի 15 անդամների փորձագետների շրջանում։ Նրա խոսքով, այս պահի դրությամբ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները «ցուցաբերել են կամք և մասնակցում են այդ բանակցություններին»։
«Մենք կարծում էինք, որ պատասխանատու ենք անել ամեն ինչ՝ փորձելու միավորել Անվտանգության խորհուրդը և վերջ տալ Հալեպի տառապանքներին», -հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը։ Նաև նշել է, որ խոսքը կրակի դադարեցման ռեժիմի պահպանման, հումանիտար օգնության տրամադրման և սահմանված կարգի պահպանման մասին է։
Լրատվամիջոցը հիշեցնում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ էյրոյի հայտարարությունն առ այն, որ նրանք, ովքեր չեն քվեարկի բանաձևի օգտին, մասնակից են Սիրիայում իրականացվող ռազմական հանցագործությանը։
Այդուհանդերձ, լրատվամիջոցի փոխանցմամբ, ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ունեցող Ռուսաստանը որոշ հարցեր ունի փաստաթղթի վերաբերյալ։ Մասնավորապես, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ նորություն է կրակի դադարեցման մոնիտորինգային խումբ ստեղծելու մասին գաղափարը, սակայն նրա խոսքով, նման մեխանիզմ կա Ժնևում, որն արդյունավետ չի աշխատել։
«Մենք կասկածում ենք, որ այդ ամենը կաշխատի», -ասել է Չուրկինը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են
- Ռուսաստանին մեղադրում են Հալեպի հիվանդանոցներից մեկը ռմբակոծելու մեջ
- Սիրիական բանակը և կամավորականները ազատագրել են Հալեպի Շկեյֆ շրջանը
- Հալեպում դադարեցվել է ջրամատակարարումը ռազմական գործողությունների հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան