Դեռ պարզ չէ՝ ով կդառնա Գյումրիի քաղաքապետ.«Ժամանակ»
Գյումրում ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով «Բալասանյան դաշինքը» ստացել է 15 մանդատ, 9 մանդատ բաժին է հասել ԲՀԿ-ին, 5 մանդատ՝ ՀՎԿ-ին, 4 մանդատ՝ Գալային։ Արդյունքում՝ ընդդիմությունը 3 ուժերով միասին վերցրած ստացել է 18 մանդատ, իսկ «Բալասանյան դաշինքը» 15 մանդատ։
Գյումրում «Ասպարեզ» ակումբում ԳԱԼԱ կուսակցության հրավիրած ասուլիսում կուսակցության ցուցակի երկրորդ համարի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը «Ժամանակ»-ի փոխանցմամբ, ասել է, որ երեկվանից արդեն որոշ ՀՀԿ-ականներ, մասնավորապես Արմեն Աշոտյանն ու Սամվել Ֆարմանյանը շտապել են իրենց ֆեյսբուքյան էջերում բացատրել, թե ընդդիմությունը սխալ է հաշվել և քաղաքապետ է դառնալու Բալասանյանը։
Բարսեղյանի խոսքերով՝ եթե որևէ « գեղանկարչական կամ քանդակագործական հրաշքով» այս 15 մանդատը չդառնա 18, ապա մարդիկ կսկսեն իրար հետ բանակցել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա