Օլիմպիական չեմպիոնը պատմել է, թե քնած ժամանակ սպասուհին ինչպես է շոյել իր ձեռքը
Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենապայքարի ոսկե մեդալակիր, բրիտանացի Էնդի Մարեյը հետաքրքիր պատմություն է պատմել իր կյանքից: Տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Մրցաշարերից մեկի ժամանակ հյուրանոցում մի սպասուհի կար: Նա մտավ իմ համար, չնայած այն հանգամանքին, որ դռան վրա փակցրել էի «Չանհանգստացնել»: Նա նստեց մահճակալիս կողքին և սկսեց շոյել ձեռքս, երբ ես քնած էի:
Հետո ես նրան տեսա Ռոտերդամի և Բարսելոնի հյուրանոցներում: Չգիտեմ, երկրպագուհի է, թե ոչ, բայց այդ ամենը շատ էքստրեմալ էր»,- պատմել է Մարեյը:
Հավելենք, որ Էնդին իր ակտիվում ունի 39 տիտղոս: 2016 թ. հաղթել է ինչպես Ռիոյի Օլիմպիական խաղերում, այնպես էլ «Ուիմբլդոնի» մրցաշարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա