Բիլլի Ջո Սանդերս. «Ֆյուրին կարող է չբոլորել իր 30 տարին»
Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի ընկերը` Բիլլի Ջո Սանդերսը, հայտարարել է, որ մարզիկը հոգաբանորեն շատ ծանր վիճակում է գտնվում: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Շատ եմ անհանգստացած, քանի որ Ֆյուրին կարող է չբոլորել իր 30 տարին: Եթե հասարակությունը չկանգնի նրա կողքին և նա չստանա այն օգնությունը, որի կարիքն ունի, ապա դա կարող է ընդմիշտ ազդել նրա կյանքի և նրա ընտանիքի կենսակերպի վրա: Խոսել եմ նրա հետ: Թայսոնը շատ վատ է: Նա դժգոհ է և օգնության կարիք ունի: Նրան լավ եմ ճանաչում և վստահաբար կարող եմ ասել, որ շատ վատ իրավիճակում է»,- ասել է Սանդերսը:
Հիշեցնենք, որ երեկ Թայսոն Ֆյուրին հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին: Սեպտեմբերի 22-ին վերցված թեստը ցույց էր տվել, որ մարզիկի արյան մեջ կա կոկաին: Սա նշանակում է, որ Ֆյուրին կարող է զրկվել մինչ այժմ նվաճած բոլոր տիտղոսներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա