2017 թվականին կենսաթոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում
2017 թվականի ՀՀ պետական բյուջեով կենսաթոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Շատ դժվար է թոշակառուի աչքերին նայել ու ասել, որ մենք խնդիրներ ունենք բյուջեի հետ, բայց, մյուս կողմից, որպես տնտեսագետ և որպես ֆինանսիստ, կարծում, եմ, որ ճիշտ չէ՝ պարտք վերցնենք և թոշակն ու նպաստը բարձրացնենք: Ավելի ճիշտ կլինի, որ տնտեսական աճին հիմնականում ձեռնամուխ լինենք, դրանից հետո ադեկվատ կբարձրացնենք թոշակները և նպաստները»,- նշեց Վարդան Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2017 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել. ֆինանսների նախարար
- Վարչապետի խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն. Վարդան Արամյան