Արարատի, Սյունիքի և Լոռու մարզպետներն առաջիկայում պաշտոնանկ կարվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ նոր կառավարության ձևավորումից հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում ևս կադրային փոփոխություններ տեղի կունենան։ Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պատճառով այն մի փոքր հետաձգվել էր։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու և նշանակվելու է ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն։
«Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը։ Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաև Արարատի և Սյունիքի մարզպետները։ Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամային Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ։ 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա