Ռոնալդինյո. «Երբեք չեմ մոռանա այն տղային, ով «Բարսելոնի» առաջին մարզման ժամանակ ամաչում էր»
Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի մարզական կարիերան իդեալական էր, սակայն կա մի հանգամանք, որի համար լեգենդը զղջում է: Թե ի՞նչն է դա, Ռոնալդինյոն պատմել է Goal.com-ին տված հարցազրույցում:
«Հասել եմ այն ամենին, ինչի մասին երազել եմ, և այդ առիթով շատ հպարտ եմ: Իմ կյանքում կա միայն մեկ հիասթափություն. ես քիչ ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում` Լիոնել Մեսսիի կողքին: Երբեք չեմ մոռանա այն տղային, ով «Բարսելոնի» առաջին մարզման ժամանակ ամաչում էր: Դեռ այն ժամանակ մենք հասկացանք, որ նա կդառնա լավագույնը:
Նորամուտի առաջին խաղում մոտեցա նրան և ոգևորեցի: Լեոն փայլուն հանդիպում անցկացրեց: Հիանալի է, որ իր առաջին գոլն արգենտինացին խփեց հենց իմ փոխանցումից հետո: Մենք լավ ընկերներ ենք, թեև մեր մասին շատ են գրում ոչ հավաստի տեղեկություններ»,- ասել է Ռոնալդինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա