Սերժ Սարգսյանը պաշտպանության ոլորտը վերցնում է իր ամենօրյա հսկողության ներքո. «Առավոտ»
Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ ՊՆախարար նշանակմանը, «Առավոտ»-ը գրել է, թե «այսպիսով` Սերժ Սարգսյանը պաշտպանության ոլորտը վերցնում է իր ամենօրյա հսկողության ներքո»:
«Սերժ Սարգսյանը, ով լավագույնս է տիրապետում Զինված ուժերի ու պաշտպանության նախարարության արատներին, իր մերձավոր թիմակիցներից մեկին գործուղում է այնտեղ՝ ակնկալիքով, որ նրա միջոցով կհաջողի թափ հաղորդել ու ավարտին հասցնել ոլորտի բարեփոխման ծրագրերը:
Պաշտպանության ոլորտը սեփական հսկողության տակ առնելու Սերժ Սարգսյանի մոտիվները կարելի է հեշտությամբ բացատրել. Ղարաբաղյան հակամարտության ներկա փուլում, երբ պատերազմի վտանգը բարձր է առավել, քան երբևէ, բանակի արդյունավետ կառավարումը երկրի անվտանգության երաշխիքն է: Մյուս կողմից էլ ՝ սահմանադրական բարեփոխումների անցումային փուլում, երբ օրակարգում է համակարգի տրանսֆորմացիայի հարցը, Սերժ Սարգսյանը խնդիր ունի բովանդակություն հաղորդել դեռևս 10 տարի առաջ ձեռնարկած բարեփոխմանը, որը ենթադրում է նախարարության և գլխավոր շտաբի լիազորությունների հստակ տարանջատում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա