13:40 04/10/2016

Հայաստանը պետք է լրացնի օրենսդրական բացերը, պայքարի ատելություն սերմանող խոսքի ու բռնության դեմ.զեկույց

«Հայաստանը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարելու, փախստականներին ինտեգրելու և էթնիկական փոքրամասնություններին աջակցելու հաստատակամություն է դրսևորել։ Այնուամենայնիվ, օրենսդրական բազմաթիվ բացերը, ատելություն սերմանող խոսքի և բռնությունների աճը և ինստիտուցիոնալ թերությունները շարունակում են մտահոգության առարկա լինել»,-այսօր հրապարակված իր նոր զեկույցում նշել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ)։ 

Զեկույցը, որը ներառում է 2010թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մարտն ընկած ժամանակահատվածը, ողջունել է Քրեական օրենսգիրքը վերանայելու և հակախտրական համապարփակ օրենսդրություն մշակելու, Սիրիայից փախստականների մեծ ներհոսքն ինտեգրելու և էթնիկական փոքրամասնություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունն ավելացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը։

Այնուհանդերձ, քրեական, քաղաքացիական և վարչական օրենսդրությունը և ընթացակարգերը դեռևս տուժում են բազմաթիվ թերությունների պատճառով, որոնք ռասիզմի և խտրականության դեմ պատշաճ պայքարը դարձնում են անհնարին։

Զեկույցում նշվում է ատելություն սերմանող խոսքի աճի, որը հանգեցնում է բռնության, որի հիմնական թիրախը ԼԳԲՏ համայնքի և ոչ ավանդական կրոնական խմբերի անդամներն են, ինչպես նաև քաղաքական և հանրային դիսկուրսում այս խմբերի խարանման մասին։

«Մենք հատկապես մտահոգված ենք այս երևույթի չափերի և քրեական վարույթների սակավաթվության միջև առկա հակադրությամբ»,- ասել է ՌԱԵՀ-ի նախագահ՝ Քրիստիան Ահլունդը։

«Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011թ.-ից ի վեր հետաքննվել է ընդամենը երեք հանցագործություն, որոնցից մեկն է ավարտվել դատապարտմամբ։ Տուժողները, ըստ երևույթին, չեն ցանկանում հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնել ոստիկանությանը։ Կոչ եմ անում իշխանություններին՝ ապահովել, որպեսզի ԼԳԲՏ անձանց կամ նրանց իրավունքները պաշտպանողների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների և ատելության, հատկապես՝ սպառնալիքների բոլոր դեպքերը քննվեն և, համապատասխանաբար, պատժվեն»։

ՌԱԵՀ-ը նաև նշել է ադրբեջանցիների և հրեաների դեմ ուղղված անհանդուրժող հայտարարությունների և «գենդերային հավասարություն» հասկացությանն ընդդիմանալու մասին, որը կրոնական ու պահպանողական առաջնորդների կողմից ընկալվում է որպես հակահայկական և ոչ ավանդական։

Դեռևս չկա ինտեգրման համապարփակ քաղաքականություն, շարունակվում են հայկական էթնիկական ծագում չունեցող միգրանտների նկատմամբ խտրականության դրսևորման վերաբերյալ պնդումները, և իրենց սոցիալական ինտեգրման համար միգրանտներին չի տրամադրվում բավարար տևողությամբ աջակցություն, նշվում է զեկույցում։

Որպես երկու տարվա ընթացքում իրականացվելիք առաջնահերթ առաջարկություններ՝ ՌԱԵՀ-ը կոչ է անում իշխանություններին կարգավորել ինտեգրման տարբեր ռազմավարությունները բոլոր խոցելի խմբերի համար և փոփոխել Հայաստանի քրեական իրավունքը։

«Արգելված հիմքերի» ցանկը պետք է բացահայտորեն ներառի մաշկի գույնը, լեզուն, ազգությունը, ազգային կամ էթնիկական ծագումը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։ Բացի այդ, պետք է քրեականացվեն բռնությունների և ռասայական խտրականության հրահրումը, ինչպես նաև ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների հանրային ժխտումը, պարզունակացումը, արդարացումը կամ համակերպումը։

ՌԱԵՀ-ը Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված առաջարկում է, որ իշխանությունները պետք է կամ փոփոխության ենթարկեն օրենքը՝  նրան հնարավորություն ընձեռելով զբաղվելու խտրականության հարցերով մասնավոր ոլորտում, կամ ստեղծեն հավասարության անկախ մարմին։

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է նաև լրատվական էթիկայի կանոնագիրք, որը կներառի ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ դրույթներ։

«ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է իշխանություններին, առանց լրատվամիջոցների անկախությունը վնասելու, սերտ համագործակցել նրանց հետ՝ ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ ձևակերպված դրույթներով լրատվական էթիկայի կանոնագիրք ընդունելու, բոլոր լրատվամիջոցների կողմից այդ փաստաթղթի նկատմամբ հավատարմությունը խթանելու և լրատվական ոլորտի մասնագետների համար համապատասխան վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ»,-նշում է զեկույցում։
 
Այլ առաջարկություններ ներառում են՝ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը որպես ծանրացուցիչ հանգամանք ամրագրելը, Մարդու իրավունքների պաշտպանին ավելի շատ լիազորություններ տրամադրելը՝  նրան մասնավոր հատվածում խտրականության հարցերով զբաղվելու հնարավորություն տալու նպատակով, ոստիկանության դեմ բողոքների քննության անկախ մեխանիզմ ստեղծելը և խորհրդարանականների համար վարքի կանոնագրքի ընդունման խրախուսումը։

ՌԱԵՀ-ի զեկույցի վերջում կցված է նաև Հայաստանի Հանրապետության դիտարկումները՝ զեկույցում ներառված դրույթների վերաբերյալ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}