Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա
Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող 1-ին օդանավը հոկտեմբերի 3-ին վայրեջք է կատարել Հմեյնիմ ավիբազայում։ ՀՀ ԱԳՆ թվիթերի պաշտոնական միկրոբլոգից տեղեկանում ենք, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղում է եղել և ընդունել է օգնությունը։
«Արևելք»-ի փոխանցմամբ, փաթեթների վրա նշված է «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին», ինչը նշանակում է, որ օգնությունը բաշխվելու է ոչ միայն հայերին, այլև ընդհանրապես սիրիացի ժողովրդին:
Ըստ աղբյուրի, օգնության բաշխումը կազմակերպելու է Հալեպում ՀՀ հյուպատոսությունը, որը Լաթաքիայի ռուսական ավիաբազայում ռուսական կողմի հետ կազմակերպել է բեռների ընդունման, պահեստավորման և տեղափոխման աշխատանքները:
Հումանիտար օգնությամբ 1ին օդանավը վայրեջք կատարեց Հմեյնիմ ավիբազայում։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղում է՝ այն ընդունելու համար pic.twitter.com/9N3Y9viBRa
— MFA of Armenia (@MFAofArmenia) 3 октября 2016 г.
Հարակից հրապարակումներ`
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են
- Սիրիայում մահապարտի իրականացրած պայթյունից տուժածներ կան
- Սիրիայում բոլորը կռվում են բոլորի դեմ. Ա. Նավասարդյան
- Սիրիայում մինչև տարեվերջ նոր սրացումներ կլինեն. արաբագետ
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվել են նաև այսօր
- Հայտնի են Հալեպում զոհված հայերի անունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին