Անհրաժեշտ է «Նաիրիտ»-ի վերագործարկման պետական քաղաքականություն. Մ.Շահգելդյան
Հայաստանում բազմիցս խոսվել է տնտեսության, գիտատար արդյունաբերության զարգացման, արտադրական ձեռնարկությունների վերականգնման մասին, սակայն սրան հակառակ՝ երբեմնի արդյունավետ աշխատող հսկա ձեռնարկությունները ոչնչացված վիճակում են,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ «Նաիրիտ»-ի հիմնախնդիրը և արդյունաբերության վերականգնման հիմնախնդիր է, և սոցիալական արդարության լակմուսի թուղթ Հայաստանի սոցիալ- տնտեսական քաղաքականության համար:
«Երկար տարիներ այս գործարանի աշխատակիցները պայքարում էին իրենց աշխատավարձերի համար, այսօր պայքարում են միաժամանակ նաև քիմիական հսկան վերագործարկելու համար: Անհրաժեշտ է «Նաիրիտ»-ի վերագործարկման պետական քաղաքականություն, որը պետք է ունենա երեք ռազմավարական կետ՝ ներդրողների ներգրավման համար տրամադրել հարկային արտոնություններ, ձևավորել ներդրումային ռիսկերի ապահովագրման պետական համակարգ, ձևավորել «Նաիրիտ»-ի արտադրանքի արտահանման պետական աջակցության մեխանիզմ: Սա ֆինանսներ չի պահաջում, զուտ կազմակերպչական աշխատանք»,- նշեց պատգամավորը:
Մ. Շահգելդյանն ասաց, որ գործարանի աշխատակիցների հետ մշակել են օրենքի նախագիծ և դրել շրջանառության մեջ, որը հնարավորություն կտա հարկային արտոնություններ տրամադրել «Նաիրիտ»-ին, խրախուսել ներդրողներին:
«Չնայած 35 օր է շրջանառության մեջ է, բայց գործադրից որևէ արձագանք չկա, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս կառավարության վերաբերմունքը նման կարևոր խնդրին»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան