2017 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել. ֆինանսների նախարար
Ակնկալվում է, որ 2016 թվականին տնտեսական աճը կլինի 2.4%` նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքերով՝ 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել: Իսկ ավելի բարձր տնտեսական աճ, ըստ նրա, ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի արդյունքում:
Ինչ վերաբերում է հարկերին, ապա ֆինանսների նախարարի փոխանցմամբ, ծրագրվում է, որ այս տարին կավարտեն 1 տրիլիոն 62 մլրդ-ի հարկային ցուցանիշով, ինչը ծրագրավորված ցուցանիշից շուրջ 80 մլրդ-ով պակաս է: «Մենք 2017թ-ին ծրագրավորում ենք, որ հարկային մուտքերը կլինեն 1 տրիլիոն 135 մլրդ , իսկ ընդհանուր մուտքերը՝ 1 տրիլիոն 210 մլրդ»,- ասաց նախարարը:
Վարդան Արամյանի խոսքերով՝ այս տարվա բյուջեով ծախսերը պետք է լինեն 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ: «Ծախսերը մի քանի անգամ կրճատումը գրեթե անհնար է, բայց քանի որ պարտքն աճել է, պետք է գնանք կոնսոլիդացիայի, որպեսզի կարողանանք առաջիկա տարիներին պարտքը դարձնենք կառավարելի: Երբ պարտքն անընդհատ աճում է, եթե չկարգավորես քո բյուջեն, կհանգես նրան, որ պարտքերի սպասարկման տոկոսային ծախսերը կարտամղեն մյուս ծախսերը»,- ասաց նա:
Անդրադառնալով պակասուրդին՝ ֆինանսների նախարարը նշեց, որ պակասուրդ/ ՀՆԱ ցուցանիշը 2017թ. համար ծրագրել են 2,8 տոկոս՝ սպասվելիք 5,9-6 տոկոսի փոխարեն: Դա շուրջ 150 մլրդ պակասուրդ է, որի 70 մլրդ-ը կապահովեն ներքին աղբյուրների հաշվին, 80 մլրդ-ը` արտաքին աղբյուրների հաշվին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին