Հռոմի Պապն այցելել է երկրաշարժից ավերված Ամատրիչե քաղաք
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այսօր առավոտյան այցելել է կենտրոնական Իտալիայում օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի էպիկենտրոնին մերձակա՝ Ամատրիչե քաղաք: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Սուրբ գահի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Պապը Ամատրիչե է ժամանել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9:10-ին` քաղաքի եպիսկոպոս Ռիեթի Դոմենիկո Պոմիլիի ուղեկցությամբ: Անվտանգության նկատառումներով նրա այցի մասին նախօրոք չի հաղորդվել:
Այցի սկզբում Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ամատրիչեի քաղաքային դպրոց, որտեղ հանդիպել է աշակերտների և ուսուցիչների հետ:
«Ես ձեզ հետ եմ, ես աղոթում եմ ձեզ համար»,- ասել է Հռոմի պապը:
Սպասվում է, որ շուտով նա կուղևորվի, այսպես կոչված, «կարմիր գոտի», որն առավել շատ է ավերվել աղետից:
Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհ է դարձել 298 մարդ, մի քանի հարյուրը ստացել է վնասվածքներ, ավելի քան 3000 մարդ մնացել է առանց տանիքի:
Լուսանկարները՝ Reuters-ից:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում երկրաշարժի վնասը կազմում է առնվազն 4 մլրդ եվրո
- Իտալիայում երկրաշարժից 9 օր անց փլատակներից դուրս են բերել կենդանի շանը
- Իտալիայի թանգարաններն ավելի քան 600 հազար եվրո են հավաքել՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
- Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է մոտ 300 պատմական շինություն
- Իտալիայում երկրաշարժից տուժած շրջաններում արտակարգ դրություն է մտցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները