Նոր կառավարությունը լավատեսության հիմք է տալիս. Վարդան Բոստանջյան
«Լավատեսության հիմք է տվել ոչ միայն նոր կառավարությունը, այլև անձամբ վարչապետը, ում ես ճանաչում եմ երկար տարիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Ըստ տնտեսագետի՝ նշանակված անձնավորությունները, կասկածելի, բարդ, անորոշ կամ մշուշոտ ռեժիմներում չեն գտնվել և իրենց գրաված տեղերով հարաբերականորեն կանոնակարգված ու արդյունավետ գործունեություն են իրականացրել:
«Եթե ցանկանանք նոր նշանակված նախարարների հետ կապված ինչ-որ կրիմինալ գտնել, ոնց որ թե չի ստացվի: Դրա համար ամբողջ մեր հասարակությունը իրավունք չունի այդ հավատի դեֆիցիտի պարագայում ասել, որ մեկ է ոչինչ չի լինելու: Եկեք հուսանք, որ ինչ-որ լավ բան կարող է լինել»-հավելեց Բոստանջյանը:
Հարցին, թե արդյոք ընդունված 100-օրյա ժամկետից հետո հնարավոր կլինի նկատել տնտեսության զարգացման ուղին, նա պատասխանեց. «Բանականաբար ոչ: Մեծ համակարգերում, այնպիսին, ինչպիսին երկիրն է, տնտեսական համակարգն է, շուտափույթ հաջողություններ ակնկալելը բացառված է: Լավագույն դեպքում կարող ենք միտումներ նկատել, որ գնում ենք դեպի լավին: Նվազագույնը մեկ տարի հետո մենք կարողանանք այդ միտումները ցցուն տեսնել, այսինքն՝ գնու՞մ ենք բարձունք, թե՞ ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին