ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան Սիրիայի հարցով հանդիպում կունենան
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի կհանդիպեն Սիրիայում հակամարտության քաղաքական լուծում մշակելու համար: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին:
Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ դադարեցնում են Ռուսաստանի հետ երկկողմ շփումները Սիրիայում հակամարտության հարցով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել շփումները ռուսական զինվորականների հետ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը գրոհայինների կողմից ականանետային հարձակման է ենթարկվել
- ԱՄՆ-ը դադարեցնում է երկկողմանի համագործակցությունը Ռուսաստանի և Սիրիայի հետ
- Փոխնախարար. Մենք չենք կարող գնալ, վերցնել, բերել սիրիահայերին
- Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ. «Ռուսաստանին պետք է զրկել «ԱԱ-2018»-ից, քանի որ ռմբակոծում է Սիրիան»
- Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում