Թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է. Տ. Մուկուչյան
Ազգային ժողովում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ Սահմանադրական փոփոխություններով այլևս ԿԸՀ նախագահին և ԿԸՀ անդամներին պետք է ընտրի Ազգային ժողովը:
ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանն իր ելույթում ասաց, որ ԿԸՀ-ն կազմավորվում է ընտրական գործընթացների առումով բավականին ծանրաբեռնված ժամանակահատվում: Նախ ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որը պարունակում է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, ընտրական գործընթացի կազմակերպման առումով ամրագրվել են նորովի մոտեցումներ, որոնք էլ պահանջում են աշխատանքի կազմակերպման նոր մեթոդներ:
Ըստ Տ. Մուկուչյանի, նոր ԸՕ-ն նախատեսվում է մոտ 5 տասնյակ նոր որոշումների ընդունում իրավահարաբերությունների լիարժեք և ամբողջական կանոնակարգում իրականացնելու համար:
«Ակնհայտ է, որ թերևս թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է»,- ընդգծեց նա՝ թվարկելով այն քայլերը, որոնք պետք է նպաստեն վստահության բարձրացմանը:
Տ. Մուկուչյանի խոսքով՝ ընտրական գործընթացներում նոր տեխնիկական միջոցների կիրառելիությունն ապահովելու համար պետք է ապահովել համապատասխան քանակով մասնագետների ընտրությունն ու վերապատրաստման կազմակերպումը:
«Նշված մասնագետների ընտրության հարցում միակ ուղղորդիչ սկզբունքը պետք է լինի նրանց արհեստավարաժությունը, անկողմնակալությունը, գիտելիքն ու բանիմացությունը: Նման կադրերի ընտրության հարցում անգնահատելի կլինի քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների աջակցությունը»,- ասաց ԿԸՀ նախագահի թեկածուն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան