Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են 13 հազար ոստիկանի աշխատանքը
Թուրքիայի իշխանությունները կասեցրել են ոստիկանության 12 801 աշխատակիցների աշխատանքը՝ հեղաշրջման փորձի հետ կապված: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ 2,5 հազարը զբաղեցրել են ղեկավար պաշտոններ: Թուրքիայում ոստիկանական ուժերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 250 հազար:
Ռազմական, քաղաքացիական ծառայության, ոստիկանության և դատական համակարգում ծառայող շուրջ 100 հազարն արդեն ազատվել են կամ դադարեցրել լիազորությունները:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեկիր Բոզդագը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայում ձերբակալվել է մոտ 32 հազար մարդ:
Թուրքիայում հուլիսի 15-ից հեղաշրջման փորձի հետ կապցված արտակարգ դրություն է հայտարարված:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում արտակարգ դրությունը կերկարաձգվի
- Թուրքիան նախատեսում է կառուցել 174 բանտ՝ հեղաշրջման փորձից հետո բանտերի սղության պատճառով
- Հեղաշրջման փորձից հետո թուրք մտավորականը համարձակորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին. Սասունյան
- Ստամբուլում հեղաշրջման փորձի հետ կապված խուզարկությունները շարունակվում են
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկությունները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին