Տիգրան Մուկուչյանը պատգամավորների ելույթների մասին
Հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում ընտրողները հնարավորություն են ունեցել լիարժեք ծավալով արտահայտելու իրենց կամքը,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Խոսելով ընտրախախտումների մասին, նա ասաց, որ ունեն ստացած դիմումներ, որոնք պարունակում են ամենատարբեր հանգամանքները, յուրաքանչյուրը պետք է դառնա ինքնուրույն քննարկման առարկա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից, վերջնական արդյունքները հրապարակվելուց հետո կկայացվեն որոշումներ ու կներկայացվեն:
Ինչ վերաբերում է ԿԸՀ նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրմանը և այսօր ԱԺ-ում տարբեր պատգամավորների կողմից հնչած ելույթներին, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Այս դահլիճի քննարկումները գոնե ինձ համար մի բան հստակեցրեցին, որ այն, ինչ ասում ենք պարբերաբար, որ ԿԸՀ-ն որևէ թվանկարչություն չի իրականացնում, ոնց որ թե դա էլ անգամ խոստովանվեց:
Բազմիցս ասել եմ, որ քվեարկության արդյունքները ձևավորվում են տեղամասերում, փոխանցվում ԿԸՀ, դրանք հրապարակվում են ԿԸՀ համացանցային կայքում, հետևել, թե այդ ընթացքում առկա է արդյոք փոփոխություն, թե ոչ՝ որևէ բարդություն չի ներկայացնում:
Փաստ է, որ նման փոփոխություններ տեղամասում արձանագրված քվեարկության արդյունքի և ԿԸՀ-ի հրապարակածի միջև չի լինում»:
Հարակից հրապարակումներ`
- Ա.Մանուկյան. Իջել է կաշառքի որակը
- Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
- Թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է. Տ. Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին