Տավուշի մարզում անսովոր քաշով երեխա է ծնվել
Իջևանի տարածաշրջանի Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը հայտարարել է, որ Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել: Արական սեռի նորածինը 5կգ 230 գրամ է, իսկ հասակը 57 սանտիմետր է:
Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, և նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում:
Լուսանկարները՝ մարզպետարանի պաշտոնական կայքից: