Դիդյե Դեշամ. «Պոգբայից ամեն խաղում գոլային փոխանցում են ակնկալում»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ով «Յուվենթուսից» անգլիական ակումբ է տեղափոխվել 105 մլն եվրոյով՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։
«Նա փոխել է ակումբը և դեռ պետք է խաղակցվի թիմակիցների հետ։ Պոլից մենք միշտ ավելին ենք սպասում։ Երբ նա ինչ-որ ականավոր բան չի անում, դա անբավարար է։ Նրանից ամեն խաղում գոլային փոխանցում են սպասում, սակայն դա իրատեսական չէ։ Պոլի հետ ամեն ինչ կարգին է։ Նա գիտի, թե ինչ է ուզում»,- Դեշամի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա