Ուրուգվայի պետական համալսարանում ծրագրվում է բացել հայագիտական ամբիոն
Վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչի արդյունքում ծրագրվում է Ուրուգվայի պետական համալսարանում բացել հայագիտական ամբիոն: ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս մասին Երևանի պետական համալսարանում ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանը:
Պրոֆեսորը շեշտել է, որ շատ տպավորված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկություն է հայտնել դրանք կիրառել նաև Ուրուգվայում:
Հանդիպման ավարտին բուհերի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը չի մնա լոկ թղթի վրա, և բուհերի միջև ակտիվ փոխգործակցություն կծավալվի:
Ռոբերտո Մարկարյանը Հայաստանում է կնոջ` Աննա Մարիա Ֆերարիի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները