Լեհաստանում ընդդեմ աբորտների արգելքի խստացման փողոց են դուրս եկել
Լեհաստանում շուրջ 100 հազար մարդ է մասնակցել հղիության արհեստական ընդհատման մասին օրենսդրության խստացման դեմ բողոքի ակցիային։ Երկրի ոստիկանությունը հայտարարել է, որ Լեհաստանի տարածքում տեղի են ունեցել շուրջ 143 բողոքի հավաքներ, որոնցից ամենազանգվածայինը եղել է Վրոցլավում և որին մասնակցել է 20 հազար մարդ։
Իսկ մայրաքաղաք Վարշավայում, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է 17 հազար մարդ։
«РИА Новости»-ի փոխանցմամբ, երկրի ոստիկանության գլխավոր հրամանատար Յարոսլավ Շիմչիկը հայտարարել է, որ ակցիայի ժամանակ յոթ միջադեպ է արձանագրվել, երբ մասնակիցների վրա փորձել են ձվեր նետել։ Ոստիկանությունը ձերբակալել է չորս քաղաքացիների։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Լեհաստանի Ազգային ժողովը լրամշակման է ուղարկել օրինագիծը, որը սահմանում է պատժաչափ և քրեական պատասխանատվություն հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց ու բժիշկների համար։ Այդ օրինագծով պտուղը որակվել է որպես «բեղմնավորված երեխա», իսկ «աբորտը»՝ «նախածննդյան սպանություն»։
Այժմ, ըստ աղբյուրի, Լեհաստանում գործում է 1993-ին ընդունված օրենքը, որի համաձայն աբորտները արգելվում են, բացառությամբ մի քանի դեպքերի, օրինակ՝ հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է ծննդկանի կյանքին սպառնացող վտանգի, պտղի որոշ պաթոոգիաների ու բռնաբարության դեպքերում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա