Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով
Կոնվերս Բանկի հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից Բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստատնյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով: Այսպիսով՝ կանոնադրական կապիտալի 7 մլրդ դրամով ավելացումից հետո, նորմատիվային ընդանուր կապիտալն առաջին փուլով համալրվելուց հետո կազմում է 28 մլրդ դրամ:Այս մասին հայտնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Բանկը որպես հայաստանյան շուկայի առաջատար մասնակից զարգացնելու հստակ ռազմավարությանը համապատասխան՝ նշված միջոցները հնարավորություն կտան Կոնվերս Բանկին իրականացնել իր առջև դրված հեռանկարային և հավակնոտ ծրագրերը: Բանկը նպատակ ունի ավելացնել մատուցվող ծառայությունների շարքը, զգալիորեն ընդլայնել և դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը, ներդնել նոր, արդիական բանկային տեխնոլոգիաներ և գործքիքներ:
Կապիտալի աստիճանական համալրմանն ու ամրապնդման գործընթացի հետ միաժամանակ, Բանկն իրականացնում է նաև կառավարման համակարգի վերանայման, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվածքների ներդրման աշխատանքեր:
Բանկում առանձնահատուկ նշեցին երկարաժամկետ զարգացման ռազմավարությանն ուղղված նոր մոտեցումների մասին, որի շրջանակներում արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ Բանկում ձևավորվել է Ներդրումային ծրագրերի հանձնաժողով, որի հիմնական խնդիրն է հանդիսանալու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունների բազմակողմանի վերլուծությունը, ներդրումային գրավչության բացահայտումը, ինչպես նաև դրանց իրագործելիության գնահատումը: Հանձնաժողովը համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով:
Աշխատանքների արդյունքում ակնկալվում է առաջնային արտադրության համար հավելյալ արժեքի ստեղծող ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան, աջակցել արտահանման խթանմանն ու բնապահպանական ռիսկեր չպարունակող այլ արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Ծրագրերը կդիտարկվեն և կառաջարկվեն հետագա երկարաժամկետ բանկային ֆինանսավորման և սփյուռքահայ ներդրողների ներդրումների ներգրավման նպատակով: