Ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով. Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկը վերսկսել է ուսանողական վարկերի տրամադրումը առավել բարելավված պայմաններով՝ առաջարկելով երկու տեսակի վարկատեսակներ՝ «Իմ ապագան» և «Էքսպրես»։
Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դրանցից առաջինը՝ «Իմ ապագան» հայաստանյան շուկայում եզակի վարկատեսակ է (https://www.conversebank.am/hy/im-apagan/), որը հնարավորություն է ընձեռում պլանավորել ուսման ընթացքը և վարկավորում ստանալ միանգամից ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար: Վարկեր տրամադրվում են առավելագույնը 4 մլն դրամի չափով և 4 տարի ժամկետով: Գումարը փոխանցվում է համապատասխան ուսումնական հաստատության հաշվին՝ կիսամյակային կտրվածքով։
«Էքսպրես» վարկը՝ սպասարկման համեմատաբար ցածր վճարի, ինչպես նաև խրախուսման այլ եղանակների կիրառման շնորհիվ, Հայաստանում ամենամատչելի ուսանողական վարկերից է։ Այն տրամադրվում է առավելագույնը 18 ամիս ժամկետով՝ 17-19 տոկոս տարեկան դրույքաչափով։ Վարկի գումարը չի կարող գերազանցել 1մլն. դրամը։
Կոնվերս Բանկը շարունակում է ակտիվ վարկավորում իրականացնել նաև գործող Պետական ուսանողական վարկային ծրագրի շրջանակում:
Ուսանողական և Էքսպրես վարկերից օգտվողներին տրամադրվում է VISA ISIC (www.isic.am) համատեղ դեբետային քարտ՝ անվճար, սպասարկման 24 ամիս արտոնյալ ժամկետով: Քարտը հնարավորություն է տալիս միանալով համաշխարհային ուսանողական ցանցին՝ Հայաստանում և գործընկեր 130 պետություններում արտոնյալ պայմաններով օգտվել ավելի քան 40000 կազմակերպությունների, այդ թվում թանգարանների, թատրոնների, խանութ֊-սրահների, տուրիստական գործակալությունների, ուսումնական հաստատությունների ծառայություններից, մասնակցել Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «Եվրոպական կամավորական ծառայությունների ծրագրին և այլն: