Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ. «Ռուսաստանին պետք է զրկել «ԱԱ-2018»-ից, քանի որ ռմբակոծում է Սիրիան»
Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Նիկ Կլեգը հայտարարել է, որ Ռուսաստանին պետք է զրկել «ԱԱ-2018»-ից, քանի որ ռմբակոծում է Սիրիան։
«Պարզապես անմտություն է, որ Ռուսաստանը պետք է անցկացնի աշխարհի առաջնությունը։ Սա ի՞նչ աշխարհ է։ Նրանք խախտում են մարդկանց իրավունքները, ռմբակոծում Սիրիան։ Իսկ մենք պատրաստվում ենք ֆուտբո՞լ խաղալ Մոսկվայում։
Ռուսաստանին պետք է զրկել ցանկացած միջազգային մրցաշար անցկացնելու իրավունքից։ ՖԻՖԱ-ն պետք է նրանցից խլի աշխարհի առաջնությունը։ Եթե իրավիճակը չփոխվի, մենք պետք է բոյկոտենք մրցաշարը»,- Կլեգի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին