Մեսսին կհասցնի վերականգնվել մինչև «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին աջ ազդրի վնասվածքից բավական արագ է ապաքինվում։ «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալն այդ վնասվածքն ստացել է «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով։
Ներկա պահին արգենտինացի ֆուտբոլիստը վերականգնման երկրորդ փուլում է։ Նա զբաղվում է ֆիզիոթերապևտի հետ և արդեն սկսել է վազել։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, միանգամայն հնարավոր է, որ հոկտեմբերի 19-ին արգենտինացին կմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա