Մերի Մարգարյանի մայրը խնդրել է խստորեն պատժել Շուշանիկ Բախշյանին
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով այսօր Շենգավիթ վարչական շրջանում շարունակվող դատական նիստում Մերիի մայրը՝ Թերեզա Ստեփանյանը դատարանից պահանջեց բժշկուհի Շուշանիկ Բախշյանին պատժել խստագույնս։
Նա այսօր դատարանում տված իր ցուցմունքում ներկայացրեց դստեր հետ կատարվածը, ասաց, որ շատ ծանր է նրա վիճակը եղել, ունեցել է բարձր ջերմություն, նախորդ տարի հուլիսի 23-ին դիմել են իրենց բժշկուհուն՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, սակայն վերջինը հանգստացրել է իրենց՝ հեռախոսով ասելով, թե մտածելու ոչինչ չկա։ Մերիի ծանր վիճակը, մոր պատմելով, շարունակվել է նաև հուլիսի 24-ին և իրենց պնդումներից հետո Բախշյանը ընդունել է ծննդկանին, լսել երեխայի սրտի բաբախը ու դարձյալ հանգստացրել՝ հանձնարարելով գնալ տուն, խմել «պարացետամոլ»։
Բայց Մերիի ծանր վիճակը՝ ջերմությամբ,, տիկին Թերեզայի խոսքով, շարունակվել է նաև հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին և Մերիին հարազատները տեղափոխել են հիվանդանոց, սակայն այստեղ նրանց ոչ մեկ չի ընդունել։ Պարզվել է՝ այդ օրը հերթապահ բժշկուհին եղել է Անի Բաբելյանը, որն այժմ նույնպես ամբաստանյալի աթոռին է, ու նաև հրաժարվել է ընդունել Մերիին։ Մերիին հոսպիտալացրել են միայն հուլիսի 26-ին, ծանր վիճակում։
Մերիի մայրը պատմեց այն, ինչ իրենց ցուցմունքներում ավելի վաղ ասել էին Մերիի ամուսինն ու հայրը։
«Շուշանիկ Բախշյանը իմ աղջկան ուղղակի սպանեց իր հանցավոր ինքնավստահությամբ: Ինքը գիտակ չէր, ընդամենը վեց ամիս գինեկոլոգիայի կուրսեր էր անցել, պաթոլոգիայից ոչինչ չի հասկացել, այդ պատճառով էլ իմ աղջկան սպանեց հինգ օրում։ Շուշանիկ Բախշյանն աղջկաս ընտրությունն էր, ես նրան չէի վստահում որպես բժշկի։ Շուշանիկ Բախշյանը հինգ օր կարող էր աղջկաս և թոռանս փրկել, սակայն նա ոչինչ չարեց», -դիմելով դատարանին հայտարարեց տիկին Թերեզան։
Այս գործով, հիշեցնենք, ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգիրք 130-րդ հոդվածի 2-րդ մաս):
Մեղադրանքը պաշտպանող դատախազը ավելի վաղ դատական նիստում ներկայացրել էր երկու ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ, Շուշանիկ Բախշյանը, որը հղի Մերի Մարգարյանի հղիությունը վարող բժշկուհին է եղել, մեղադրվում է այն բանի համար, որ «իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը»: Նույն արարքի համար է մեղադրվում նաև մյուս ամբաստանյալը՝ նույն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Շենգավիթ» Բկ-ում զույգ երեխա ունեցած ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. Եզրակացություն
- Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությանը պաշտպանական կողմը փաստաթղթերում հակասություններ է գտել
- «Աղջիկս ֆանտաստիկ ձևով էր վստահում Շուշանիկ Բախշյանին». Ցուցմունք
- Քննիչի սխալի պատճառով է Շուշանիկ Բախշյանի գործը հետ ուղարկվել դատախազին. Դատախազություն
- Շուշանիկ Բախշյանի վերաբերյալ քրեական գործը դատարանը վերադարձրել է մեղադրողին
- Շուշանիկ Բախշյանի և նրա գործընկերուհու գործով նախաքննությունն ավարտվել է
- Ծննդկան Մերի Մարգարյանի գործով 2-րդ բժիշկն է մեղադրյալ ներգրավվել
- «Շենգավիթ» բժշկական կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան