«Յուվենթուսը» պատրաստ է 27 մլն եվրո վճարել Մատիչի համար
Թուրինյան «Յուվենթուսի» ղեկավարությունը ցանկանում է գնել «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերը։ Ամռանը լուրեր էին տարածվել, որ «Յուվենթուսն» ուզում է հրավիրել հենակետային կիսապաշտպանին, սակայն այն ժամանակ թուրինցիները ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում էին 20 մլն եվրո։
«Ծեր սինյորայի» ղեկավարությունն այժմ պատրաստ է վերսկսել բանակցությունները, սակայն այս անգամ սերբ ֆուտբոլիստի համար կառաջարկվի 27 մլն եվրո։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
28-ամյա Մատիչի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2018-2019 թթ. մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 6 խաղի ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա