Նախագահը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ձեր գործերում ակներև է հավատարմությունը մարդասիրության և ճշմարտության նկատմամբ: Հասարակ մարդու, ժողովրդի, երկրի մասին Ձեր պատումները շարունակությունն ու զարգացումն են մեր նոր գրականության հարուստ ավանդույթների:
Դուք ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից եք, որի ստեղծագործություններում առկա են մտավորականի ցավն ու մտահոգությունը, ինչպես նաև անսահման սերն ու հավատը հարազատ երկրի ապագայի հանդեպ:
Ձեր հրապարակախոսական գրիչը միշտ եղել է սուր և արդիական, արծարծել հասարակությանը հուզող հրատապ հարցեր, ուշադրություն հրավիրել կարևոր խնդիրների վրա և առաջարկել իրատեսական լուծումներ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան