Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է բրիտանացի երեք գիտնականի
Ֆիզիկայի բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ-ում աշխատող բրիտանացի երեք գիտնականի՝ Դեյվիդ Թաուլեսին, Դանկան Հոլդեյնին և Մայքլ Քոսթերլիցին: Լուրը գրում է «ՏԱՍՍ» ռուսական գործակալությունը:
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիային առընթեր Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ պարգևը կհանձնվի «տրանզիտիվության տոպոլոգիական փուլի և մատերիայի տոպոլոգիական փուլի տեսական հայտնագործությունների համար»:
Մրցանակը շնորհում Է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեﬕան, որը գտնվում Է Ստոկհոլմում: Նրա աշխատանքային մարﬕնը ֆիզիկայի գծով Նոբելյան կոﬕտեն Է, որի անդաﬓերը ակադեﬕայի կողﬕց ընտրվում են երեք տարով:
Աղբյուրը գրում է, որ 1901-2015 թվականների ընթացքում ֆիզիկայի բնագավառում մրցանակը շնորհվել Է 109 անգամ (1916, 1931, 1934, 1940-1942 թվականներին արժանավոր թեկնածուներ չեն գտնվել): 32 անգամ մրցանակը կիսվել Է երկու դափնեկիրների ﬕջև և 30 անգամ՝ երեքի ﬕջև: Դափնեկիրների ﬕջին տարիքը 55-ն Է:
Մինչ այժմ ֆիզիկայի բնագավառում մրցանակի աﬔնաերիտասարդ դափնեկիրը ﬓում Է 25-ամյա անգլիացի Լոուրենս Բրեգը (1915 թվական), իսկ աﬔնատարեցը 88- ամյա աﬔրիկացի Ռեյմոնդ Դևիսը (2002 թվական):
BREAKING NEWS #NobelPrize in Physics 2016 to David Thouless, Duncan Haldane and Michael Kosterlitz pic.twitter.com/5jw75GIjRv
— The Nobel Prize (@NobelPrize) 4 октября 2016 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան