Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը գրոհայինների կողմից ականանետային հարձակման է ենթարկվել
Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը գրոհայինների կողմից ականանետային հարձակման է ենթարկվել: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում՝ բնակելի համալիրի մոտ:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին:
Դեսպանատան վրա ընկել է երեք ական, որոնցից մեկը պայթել է դեսպանատան տարածքում՝ բնակելի համալիրի մոտ, երկուսն ընկել են շենքից ոչ հեռու:
«Միայն պատահականությամբ է, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել»,- հայտնել է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դեսպանատան շենքին հասցվել է նյութական վնաս։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին