Վիտալի Մուտկո. «Անհրաժեշտ է 2018 թ. ունենալ մարտունակ հավաքական»
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն պատմել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ստանիսլավ Չերչեսովի խնդիրների մասին։
«Մեզ համար ցանկացած խաղ կարևոր է։ Աստիճանաբար ձևավորվում է թիմի կորիզը, նկատվում է մոդելը, որով պետք է խաղա հավաքականը։
Մարզիչն աշխատում է, ծանոթանում թիմի հետ։ Մեծ խաղի մեջ մտնելու համար անհրաժեշտ է մեծ ճանապարհ անցնել տղաների հետ։ Չերչեսովը նաև կազմն է փոխում՝ հրավիրելով նոր ֆուտբոլիստների։ Ցանկացած մարզիչ ֆուտբոլիստի գնահատման իր չափանիշներն ունի։ Հիմա Չերչեսովն ընտրում է այն խաղացողներին, ովքեր համապատասխանում են իր մոդելին, ուստի բոլոր խաղերն էլ մեզ համար շատ կարևոր են։
Անհրաժեշտ է, որ 2017-2018 թթ. ստեղծենք մարտունակ հավաքական, որը կապրի մեկ գաղափարով, որը կհասկանա մարզչին ու կուրախացնի երկրպագուներին Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ու աշխարհի առաջնությունում»,- Մուտկոյի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա