Սպորտ 15:52 04/10/2016 Հայաստան

Արթուր Ոսկանյան. «Յուրաքանչյուր զինվոր երազում է գեներալ դառնալու մասին»

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան

«Բանանց» ֆուտբոլային ակումբը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ: Իսպանացի մասնագետն իր մարզչական շտաբով հեռացավ` տեղը զիջելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանին, ով 2011 թ. ավարտելով կարիերան` անցել է մարզչական գործունեության:

Ընթացիկ մրցաշրջանում Ոսկանյանի գլխավորած «Բանանց-2»-ը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում 100 տոկոսանոց ցուցանիշ է գրանցել` 8 խաղում տոնելով 8 հաղթանակ և վաստակած 24 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մարզչական հստակ ձեռագիր, գեղեցիկ հաղթանակներ ու էլ ավելի գեղեցիկ գոլեր…  Կարող ենք միանշանակ ասել, որ Արթուր Ոսկանյանը «Բանանցի» գլխավոր թիմին շատ բան կարող է տալ:

Իհարկե, Տիտո Ռամալյոյի կատարած աշխատանքը թերագնահատելը սխալ կլինի, սակայն Արթուր Ոսկանյանն այն մասնագետն է, ով իր աշխատանքը լավ է կատարում և կարող է նոր շունչ հաղորդել մշտապես մրցանակային հորիզոնականների համար պայքարող «Բանանցին»:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ոսկանյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք դրված են թիմի առաջ և շեշտեց, որ ինքը պատրաստ է ընդունել նոր մարտահրավերը:

Արթուր Ոսկանյան.-  Ես իմ աշխատանքը մշտապես սիրով եմ կատարում: Շատ կապված էի «Բանանց-2»-ին: Երկար տարիներ աշխատում էի այդ երեխաների հետ և շատ էի ուզում արդյունքի հասնել: Բայց եղավ այս առաջարկը, որին, անկեղծ ասած, չէի սպասում: Շատ դժվար էր նրանցից բաժանվելը, բայց հասկանում եմ, որ «Բանանցը» գլխավորելն ինձ համար նոր մարտահրավեր է: Իհարկե, ավելի դժվար կլինի, պատասխանատվությունն ավելի մեծ, բայց ես չեմ վախենում և գիտեմ, որ ցանկացած աշխատանք կատարելիս միշտ պետք է ձգտես ավելիին: Յուրաքանչյուր զինվոր երազում է գեներալ դառնալու մասին:

Panorama.am.- Արթուր, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության դեռևս 8-րդ տուրն է կայացել և «Բանանցը» 12 միավորով 3-րդ հորիզոնականում է: Կարծում ենք, դեռ վաղ էր խոսել արդյունքների մասին: Ի՞նչը Տիտո Ռամալյոյի հարցում չստացվեց և չգոհացրեց ակումբի ղեկավարությանը:

Արթուր Ոսկանյան.- Դժվար է ասել, ինչը չստացվեց, քանի որ յուրաքանչյուր մարզիչ ունի իր փիլիսոփայությունն ու խաղաոճը: Ակումբի ղեկավարությունը նրա առաջ խնդիրներ էր դրել, որը, կարծում եմ, նա չի կատարել: Հիմա նույն առաջադրանքներն իմ առաջ են դրված: Պետք է կարողանամ իմ փիլիսոփայությունն ու խաղաոճը հրամցնեմ «Բանանցի» ֆուտբոլիստներին: Իմ փիլիսոփայությունը թիմային ֆուտբոլն է:

Panorama.am.- Եթե գաղտնիք չէ, ի՞նչ խնդիրներ են դրված «Բանանցի» առաջ:
Արթուր Ոսկանյան.- «Բանանցն», առաջին հերթին, ունի ամենալավ պայմաններն ու ամենաուժեղ ֆուտբոլիստները: Թիմում հանդես են գալիս մեծ թվով լեգեոներներ: Բնականաբար, պահանջները ևս մեծ են և պետք է պայքարել մրցանակային տեղերի համար և ցույց տալ գեղեցիկ ֆուտբոլ: Հիմա պահանջն այն է, որ «Բանանցը» գեղեցիկ ֆուտբոլ խաղա` ավելի քիչ լեգեոներներով և միշտ լինի առաջատարի դերում:

Panorama.am.- Թիմում սպասվո՞ւմ են փոփոխություններ:

Արթուր Ոսկանյան.- Ոչ: Միայն մարզչական առումով կլինեն փոփոխություններ «Բանանցում» և «Բանանց-2»-ում: Այս 2 թիմերը մշտապես պետք է համագործակցեն, քանի որ գլխավոր թիմին ֆուտբոլիստներ մատակարարողը հենց «Բանանց-2»-ն է: «Բանանցում» ինձ կօգնի հենց դուստր թիմի մարզչական կազմը:

Panorama.am.- Հոկտեմբերի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում ուժերը կչափի Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ: «Բանանցից» մեր ընտրանուն կօգնի միայն մեկ ֆուտբոլիստ` Զավեն Բադոյանը: Ինչո՞ւ:

Արթուր Ոսկանյան.- Դա Ձեր նախորդ հարցի պատասխանն է` կապված թիմի առջև դրված խնդիրների հետ: Այո, «Բանանցից» պահանջները մեծ են և այդ հարցը շոշափվել է, թե ինչո՞ւ մեր թիմի ֆուտբոլիստները չեն հրավիրվում ազգային հավաքական: Մենք ունենք մեծ թվով երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներ: Հարկավոր է նրանց «Բանանցում» հանդես գալու հնարավորություն ընձեռել, որպեսզի հետագայում նրանք համալրեն ազգային և երիտասարդական հավաքականները:

Panorama.am.- Ի՞նչ կանխատեսումներ ունես հավաքականի առաջիկա խաղերի հետ կապված:

Արթուր Ոսկանյան.- Բոլորս էլ հասկանում ենք, որ դժվար կլինի, քանի որ, ընդհանուր առմամբ, մեր վերջին 2 տարիների առաջատարները չեն խաղալու: Բայց մի կողմից էլ սա լավ հնարավորություն է մյուս ֆուտբոլիստների համար, ովքեր կարող են իրենց ունակությունները ցույց տալ: Հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստը պետք է անմնացորդ նվիրվի և, իմ կարծիքով, բոլոր հրավիրված խաղացողներն այնպես կանեն, որ արժանապատվորեն դուրս գան ստեղծված իրավիճակից: Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերին կմաղթեմ միմիայն հաղթանակ:

Հավելենք, որ Արթուր Ոսկանյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, գավաթակիր, սուպերգավաթակիր: Նրա նվաճումների մասին կարելի է երկար խոսել: Հուսանք, որ երիտասարդ մասնագետը կարդարացնի սպասելիքները և մարզչական գործունեությամբ նույնպես կունենա այն հաջողությունները, որը գրանցել է որպես ֆուտբոլիստ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}