Իսկո. «Ես հիմար չեմ և հասկանում եմ, որ խնդիրն իմ մեջ է»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն զբաղված է ինքնաքննադատությամբ: «Marca»-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է, որ ամեն ինչ լավ է հասկանում և խնդիրներ չի փնտրում:
«Ռաֆայել Բենիտեսի օրոք դժվար էր: Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ ավելի հաճախ էի խաղաժամանակ ստանում, եթե անգամ մեկնարկային կազմում չէի լինում, ապա փոխարինման մտնողների մեջ առաջինն էի: Հետո փոփոխություններ տեղի ունեցան, որոնք ֆուտբոլի մի մասն են կազմում:
Կարևոր է հասկանալ ու ընդունել մարզիչների որոշումը: Եթե նա չի ցանկանում, որպեսզի ես խաղամ, ինձ մնում է միայն մարզվել: Ոչ միշտ եմ խաղացել Անչելոտտիի և Բենիտեսի օրոք, հիմա էլ` Զինեդին Զիդանի: Ես հիմար չեմ և խնդիրներ չեմ փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկան: Հասկանում եմ, որ խնդիրն իմ մեջ է: Ուզում եմ բարելավել խաղս»,- ասել է Իսկոն:
Հավելենք, որ 2016/17 թթ. մրցաշրջանում կիսապաշտպանը միայն 4 խաղ է անցկացրել Լա լիգայում, սակայն աչքի չի ընկել արդյունավետությամբ: 2013 թ. «Ռեալն» Իսկոյի համար «Մոնակոյին» վճարել է 30 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա