Շարապովայի որակազրկման ժամկետները կրճատվել են
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դաշտ դուրս կգա ոչ թե 2018 թվականին, այլ 2017-ին: Մաշան բողոքարկել էր Թենիսի միջազգային ֆեդերացիայի որոշումը և արբիտրաժային դատարանը բավարարել է բողոքը` որակազրկման ժամկետը կրճատելով 8 ամսով: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Այսպիսով` «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոնուհին կարող է վերադառնալ 2017 թ. ապրիլի 26-ին: Թենիսի միջազգային ֆեդերացիան նրան որակազրկել էր մինչև 2018 թ. հունվարի 25-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա