Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանն առաջատարին զիջում են կես միավորով
«Այլ օֆ մեն» շախմատի միջազգային մրցաշարում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները։ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները և ակտիվում ունեն 2․5 միավոր: Նրանք մրցաշարային աղյուսակի 10-րդ և 12-րդ հորիզոնականներում են: Հրանտ Մելքումյանը պարտվել է և ունի 1,5 միավոր։
Ինչպես տեղեկացնում է chess.am-ը, 3-րդ տուրից հետո մրցաշարում առավելագույն` 3 միավոր են վաստակել Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիտն ու լատվիացի Ալեքսեյ Շիրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա