Փոխնախարար. Մենք չենք կարող գնալ, վերցնել, բերել սիրիահայերին
Սիրիահայ համայնքը ճգնում է շարունակել իր բնականոն կյանքը: Սփյուռքի նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Հալեպում Հայաստանի հյուպատոսության հետ:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
«Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններն այսօր բոլոր խնդիրներից առավել կարևորում են սիրիահայերի խնդիրը, մեր սուղ միջոցներով փորձում ենք մեղմել այն հարվածները, որ ստանում է Սիրիայի հայ համայնքը»,-ասաց նա, ավելացնելով, որ շուտով Հալեպ կմեկնեի հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ օդանավը:
Հարցին, թե ինչու Հայաստանի կառավարությունը ձենամուխ չի լինում Սիրիայում մնացած հայերի գոնե ժամանակավոր դուրսբերմանն ու Հայաստան տեղափոխմանը, Սրապիոնյանը պատասխանեց, այնքան էլ հեշտ չէ տեղափոխման կազմակերպումը:
«Սիրիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայերն ունեն բազմաթիվ պարտականություններ այդ երկրի նկատմամբ, թեկուզ զինապարտության, բանկային ինչ-ինչ խնդիրներ և այլն: Ամենից առաջ մարդն ինքը պետք է ցանկանա գալ: Ես տեղյակ եմ Գալստյանի բաց նամակին, որ ցանկանում է գալ Հայաստան: Բայց մենք չենք կարող գնալ, վերցնել, բերել: Դա լուրջ տարաձայնություններ կառաջացնի երկու պետությունների միջև»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքի մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Ես էլ ընտանիքիս հետ պատրաստ եմ հեռանալ Հալեպից». փրկված հայուհի
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են
- Հրապարակվել են Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհված ու վիրավորված հայերի անունները
- Հայտնի են Հալեպում զոհված հայերի անունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին