Աշխարհի 4 առաջնությունների մասնակցած ֆուտբոլիստը դուրս է եկել կոմայից
Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիգոբեր Սոնգը դուրս է եկել կոմայից և կարողանում է ինքնուրույն շնչել: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում նշել է Յաունդեի կենտրոնական հիվանդանոցի տնօրենը:
Հիշեցնենք, որ 40-ամյա Սոնգին երեկ կաթվածից հետո տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել էր կայուն, սակայն մի քանի ժամ անց վատթարացել էր և ֆուտբոլիստն ընկել էր Կոմայի մեջ:
Սոնգը Կամերունի հավաքականի կազմում հանդես է եկել 1993-2010 թթ: Այդ ընթացքում նա անցկացրել է 130 հանդիպում: Մասնակցել է աշխարհի 4 առաջնությունների` 1994, 1998, 2002 և 2010 թթ.: Մարզական կարիերան ավարտել է 2010 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա