Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել
Վանաձորի ավագանու անդամի ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած թեկնածու Արկադի Փելեշյանը ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևանում և բերման է ենթարկվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նաև փոխանցեցին, որ Փելեշյանը կտեղափոխվի Վանաձոր:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ոստիկանությանն արված ահազանգի համաձայն Արկադի Փելեշյանը ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Վանաձորի բժշկական կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրել էին, որ տուժածը դիմել է, հետազոտվել է, ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և տեղափոխվել է տուն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին