ՀՎԿ-ի թեկնածուի կողմից ծեծի ենթարկված Գրիգորյանը հիվանդանոցից դուրս է գրվել
«Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ «Ակա» մականունով, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Այդ մասին տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին նաև տեղեկացնում են, որ այդ դեպքի մասին ահազանգ ստացվել է և նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե:
Վանաձորի բժշկական կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրին, որ տուժածը դիմել է, հետազոտվել է, ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և տեղափոխվել է տուն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին