Մշակույթ 13:26 05/10/2016 Հայաստան

«Հեռավոր 1924 թվական՝ հողաշատ, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան»...Ազգային պատկերասրահի բացման մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում ընթանում է Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով:  Արվեստաբան, թանգարանագետ և մտավորական Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է, երկար տարիների թանգարանային գործի հմուտ ղեկավար:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը գիտաժողովի բացմանն ունեցած ելույթում  ասաց, որ նման միջոցառումը կարևոր իրադարձություն է հայ մշակույթի կյանքում, ինչը պետք է ազդադարի նոր փուլ արվեստաբանության, թանգարանագիտության ոլորտներում:

«Ռուբեն Դրամբյանի մասնագիտական և հավաքչական ունակությունների, թանգարանային աշխատանքի փորձի, մեծ նվիրումի շնորհիվ Սովետական միությունում Հայաստանի թանգարանը համարվում էր լավագույններից»,- նշեց Ա. Ծատուրյանը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարություններով, ահռելի ջանքերով, տիտանական աշխատանքով է Ռուբեն Դրամբյանը ստեղծել այս ամենը:

«Հեռավոր 1924 թվական՝ հողաշատ, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան, այդ Երևանում կերպարվեստի պետական թանգարանի բացում, տարօրինակ ու ուտոպիստական է  կարծես թե թվում: Մեծ հայրենական պատերազմ, ամեն բան ռազմաճակատի համար կարգախոս, դժվար թե պատկերասրահի, պատկերասրահի խնդիրների մասին մտածելու ժամանակ ու միջոցներ լինեին: Բայց Դրամբյանը հավատում և տեսնում էր այս օրը, երազանքները շատ իրական էին, առարկայական: Այսպիսի նվիրյալ գործիչների, ազգային մտածողությամբ օժտված մարդկանց շնորհիվ է, որ այսօր ունենք պատկերասրահ, թանգարան, նման նվիրյալների շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք հպարտանալ մշակույթով, պատմությամբ, անցյալով»,- ասաց նախարարը:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ գիտաժողովի մասնակիցների շրջանում երևի միակն է, ով եղել է Ռուբեն Դրամբյանի ուսանողը, համարում է իր առավելությունը, որ մեկ տարի լսել է Դրամբյանի դասախոսությունը՝ ռուս արվեստի պատմություն:

«Հետագայում տեսել եմ արվեստի ինստիտուտում, գիտաշխատող էր: Միջավայրում տպավորությունն այնպիսինն էր, թե նա հայերեն չգիտի, որովհետև ռուսագիր, ռուսախոս էր: Բայց նա շատ լավ հայերեն գիտեր, 1955-56 թվականների ուսումնական տարվա ընթացքում ռուսական արվեստի պամությունը  ներկայացրել է օրինակելի հայերենով: Պարզապես ամաչում էր հայերեն խոսել: Այդ մարդու մեջ կար մի տեսակ ամոթխածություն, շատ զուսպ էր, խոսում էր միջին տոնով, երբեք ձայնը չէր բարձրացնում:  Մարդկանց հանդեպ վերին աստիճանի ուշադիր, բարեկիրթ, բարեշնորհ անձնավորություն էր»,- այսպես ներկայացրեց Դրամբյանին գիտության վաստակավոր գործիչը:

Շարունակելով  նկարագրել իր դասախոսին, Հ. Հովհաննիսյանն ասաց, որ նրանից շատ բան է սովորել ու այսօր էլ կիրառում է իր գործում. «Քննություն ընդունելիս շատ մեղմ էր, անչափ մեղմ, ամաչում էր մարդուն հարց տալ: Ես էլ հիմա քննություն չեմ ընդունում, ասում եմ՝ ստուգարք թող լինի: Տեսա, որ դա է ճիշտ: Խստություն անող և ուսանողներին սարսափացնող դասախոսները ծայրագույն տգետներ են: Որքան մարդ գիտակ է, այնքան մեղմ է չիմացության հանդեպ»:

Հ. Հովհաննիսյանի խոսքով, այն, ինչ արեց Դրամբյանը Հայաստանի, հայ մշակույթի համար, անգնահատելի ծառայություն է:

«Մտավորական մարդն ու մշակույթի մարդը միշտ էլ այդպես պետք է լինի, որովհետև հոգևոր արժեքները ոչ մեկի անձնական սեփականությունը չէ, եթե անգամ նրա տանն է: Սա շատ լավ գիտի ամեն բարեկիրթ, մշակույթի մարդ: Տանը պահելը,  ծախելը, ընդօրինակելը  խորամանկ, գործնական մարդկանց գործն է»,- ասաց նա:

Հ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ռուբեն Դրամբյանի  նման մարդկանց կարիք այսօր շատ կա:




Երկօրյա գիտաժողովի շրջանակում, Ռ. Դրամբյանի կյանքի, թանգարանային գործունեության, արվեստաբանության ասպարեզում ունեցած դերի, ինչպես նաև ժամանակակից թանգարանային ոլորտի զարգացման վերաբերյալ զեկույցներով հանդես կգան մի շարք գիտնականներ, թանգարանային ասպարեզի գործիչներ: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարները, տեղի կունենա արվեստագետի և հասարակական գործչի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը (հեղինակ՝ Իրինա Դրամբյան): Գիտաժողովի ավարտին` հոկտեմբերի 6-ին, Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա համերգով:

Ռուբեն Գրիգորի Դրամբյանը ծնվել է 1891 թ. հունիսի 29-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) ունևոր ընտանիքում։ Մանուկ հասակում կորցրել է ծնողներին և եղբոր հետ միասին դաստիարակվել ազգականների մոտ։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսում, 1-ին գիմնազիայում, որն արծաթե մեդալով ավարտել է 1909 թ. և նույն տարում ընդունվել Պետերբուրգի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1910-11 թթ. ուսումն ընդհատվել է եղբոր հիվանդության պատճառով, ում հետ նա տեղափոխվել է Լայզեն (Շվեյցարիա)։ Եղբոր մահվանից հետո վերադառնալով Ռուսաստան՝ հաստատվել է Մոսկվայում, փոխադրվել Մոսկվայի Համալսարան, որն ավարտել է 1916 թ.։  Ապա զինվորական ծառայության է անցել նավատորմում. Պետրոգրադում ընդունվել է նավատորմի գարդեմարինների կուրսեր, որոնք ավարտելով, հաջորդ տարվա՝ 1917 թ. վերջին ուսումնական նավարկության է մեկնել Վլադիվոստոկից Ճապոնիա։ 1918 թ.  զորացրվել է, իսկ 1919 թ. կրկին զորակոչվել նավատորմ, ուր մնացել է մինչև 1922 թ.՝ վարելով հրամանատարական տարբեր պաշտոններ (վերջինը եղել է «Победитель» էսկադրային ականակրի ղեկապետի պաշտոնը Բալթյան նավատորմում)։

Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին արվեստի նկատմամբ ծագած հետաքրքրությունը հատկապես բարեբեր հող գտավ Պետերբուրգում և Մոսկվայում 1910-20 թթ.։ Նա մտերմանում է բազմաթիվ ռուս նկարիչների, առանձնապես «Արվեստի աշխարհ» խմբավորման վարպետների՝ Ալեքսանդր Բենուայի, Սոմովի, Օստրոումովա-Լեբեդևայի, Դոբուժինսկու, Կուստոդիևի և շատ ուրիշների հետ։ Նույն այդ տարիներին սկսել է կազմել գեղանկարչական գործերի հավաքածու։
Զորացրվելուց հետո, 1923 թ. ընդունվել է Պետրոգրադի Ռուսական թանգարան իբրև գիտաշխատող, ուր պահոցային հավաքածուների վարիչի պաշտոնում աշխատել է մինչև 1924 թ. աշունը, երբ ստանալով Հայաստանի Լուսժողկոմի հրավերը՝ տեղափոխվել է Երևան և գլխավորել երեք տարի առաջ հիմնադրված Հայաստանի պետական թանգարանի գեղարվեստական բաժինը։
1924-ից սկսած, 27 տարի շարունակ, եղել է տնօրենը գեղարվեստական բաժնի հիման վրա ստեղծված Հայաստանի կերպարվեստի պետական թանգարանի, որը 1941 թ. վերանվանվեց՝ Հայաստանի պետական պատկերասրահ։ 1951 թ. ազատվել է տնօրենի պաշտոնից՝ մինչև 1954 թ. աշխատելով որպես ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժինների վարիչ։

Բոլոր այդ տարիներին կապը ռուսական երկու մայրաքաղաքների գեղարվեստական հասարակության հետ չի ընդհատվել։ Նա մտերիմ է եղել բազմաթիվ ռուս նկարիչների, արվեստաբանների, թանգարանային աշխատողների հետ, և այդ անձնական հարաբերությունները մեծապես նպաստել են նրա հավաքչական գործունեության հաջողությանը։ Մյուս կողմից, ակտիվորեն հետևել  է նաև գեղարվեստական պրոցեսներին, հետաքրքրվել ժամանակակից հայ արվեստի զարգացմամբ (ինչն իր հերթին նպաստել է հայկական բաժնի կազմավորմանը) և մինչև 60-ականների սկիզբը եղել է, եթե ոչ միակ, ապա գոնե գեղարվեստական առաջատար քննադատը Հայաստանում։

1925 թվականից սկսած, հավաքչությանը զուգահեռ, ուսումնասիրել է հայ կերպարվեստը և այդ գիտահետազոտական աշխատանքը շարունակել է մինչև կյանքի վերջը։ 1943-1948 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ ԳԱ արվեստի սեկտորում որպես ավագ գիտաշխատող։ 1954-ից, թողնելով Պատկերասրահը, աշխատանքի է անցել այդ սեկտորում, իսկ 1958-ից, երբ այն վերակազմավորվեց Արվեստի ինստիտուտի, տարիներ շարունակ գլխավորել է կերպարվեստի և կիրառական արվեստի սեկտորները։ Ինստիտուտում աշխատել է մինչև 1981 թ.։
1940 թվականից արվեստի ընդհանուր պատմություն է դասավանդել Երևանի մի շարք բուհերոմ՝ Կոնսերվատորիայում, Պոլիտեխնիկական ինստիտուտում, Համալսարանում։ 1946-ից՝ Գեղարվեստի (հետագայում Գեղարվեստա-թատերական) ինստիտուտի հիմնադրումից ի վեր մինչև 60-ականների կեսերը ապագա նկարիչների և դերասանների համար վարել է ռուսական և սովետական արվեստի դասընթաց։

Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, բազմիցս ընտրվել է Միության վարչության անդամ, եղել արվեստաբանական բաժանմունքի նախագահ։ 1945 թ. արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման։

Ռ. Դրամբյանի գրչին են պատկանում մենագրություններ, նվիրված Ե. Թադևոսյանին, Մ. Սարյանին, Հ. Կոջոյանին, Հ. Գյուրջյանին և Ա. Բաժբեուկ-Մելիքյանին։ Բազում տարիներ է նվիրել XVII-XIX  դդ. հայկական և հատկապես Հակոբ Հովնաթանյանի արվեստի ուսումնասիրությանը։
Ռուբեն Դրամբյանը մահացել է Երևանում 1991 թ. մարտի 10-ին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանն ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}