Լուիս Սուարեսն ուզում է «Բարսելոնում» տարեկան 16 մլն եվրո վաստակել
«Բարսելոնի» հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Ուրուգվայցի ֆուտբոլիստի գործակալը ճնշում է գործադրում կատալոնյան ակումբի ղեկավարության վրա, քանզի Սուարեսն ուզում է տարեկան 16 մլն եվրո վաստակել։ Այդքան գումար է ստանում Նեյմարը նոր պայմանագրի ստորագրումից հետո։ Գործակալը, իբր, պնդում է, որ Լիոնել Մեսսիի աշխատավարձը նույնպես նոր համաձայնագրի կնքումից հետո կբարձրանա, որի շուրջ խորհրդակցություններն արդեն սկսվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա