Հումմելս. «Նկատում եմ, որ ավելի ու ավելի շատ եմ ուզում մարզիչ դառնալ»
Դորտմունդյան «Բորուսիայի» նախկին պաշտպան Մաթս Հումմելսը, ով ամռանն է տեղափոխվել մյունխենյան «Բավարիա», արդեն գրեթե կողմնորոշվել է կարիերայի ավարտից հետո մասնագիտության ընտրության հարցում։ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է զբաղվել մարզչական գործունեությամբ։
«Ես նկատում եմ, որ ավելի ու ավելի շատ եմ ուզում զբաղվել մարզչական գործունեությամբ,- Հումմելսի խոսքերը մեջբերել է championat.com-ը։- Ես նկատի չունեմ մարզչի պաշտոնը Բունդեսլիգայի ակումբներում, այլ հնարավոր է, որ աշխատեմ մանկապատանեկան թիմերում։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սակայն 2-3 տարի առաջ մտածում էի, որ դա բացառվում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա