Մորատա. «Ակնհայտ է, որ «Ռեալի» հետ ինչ-որ բան է կատարվում»
Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան խոստովանել է, որ թիմի խաղում որոշակի խնդիրներ կան։ Այդ մասին, մասնավորապես, սկսել են խոսել այն բանից հետո, երբ «Էյբարի» հետ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի տնային խաղում «Արքայական թիմը» 1։1 հաշվով ոչ-ոքի արձանագրեց։
«Ակնհայտ է, որ «Ռեալի» հետ ինչ-որ բան է կատարվում։ Մենք պետք է համախմբվենք ու թիավարենք նույն ուղղությամբ։ Երբ նայում ես «Ռեալի» ֆուտբոլիստների անհատական վարպետությանը, հասկանում ես, որ դա շատ լավ թիմ է։ Սակայն երբ համախմբված էինք խաղում, ասում էին, որ դա պատմության մեջ լավագույն «Ռեալն» է։ Պետք է ուսումնասիրել թույլ արդյունքների պատճառները։ Չգիտեմ՝ դա խաղում անբավարար ինտենսիվությա՞մբ է պայմանավորված, սակայն ավելի լավ է սխալները հիմա հասկանալ, քան ավելի ուշ։ Այլապես մենք կհայտնվենք անցանկալի իրավիճակում»,- Մորատայի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա