Նաիրա Զոհրաբյան. Ընտրակեղծարարությունը շատ ավելի է կատարելագործվում
«Ես չէի գերագնահատի ԿԸՀ դերը ընտրությունների պատասխանատվության գործում: Ով կլինի այնտեղ նստած՝ մեզ համար մեծ առումով ոչինչ չի փոխում, քանի դեռ երկրում ընտրական գործընթացի անցկացման խաղի կանոնները չեն փոխվել»,- Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա, հոկտեմբերի 2-ին Գյումրիում, Վանաձորում կայացած հերթական ՏԻՄ ընտրություննեը ցույց չտվեցին, որ ընտրական արատավոր համակարգը շեղվում է դեպի բնականոն ընթաց:
«Միգուցե ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի հանդարտ են դառնում, աննկատ, բայց դա չի խոսում այն մասին, որ ընտրակեղծարարությունն է պակասում, այլ խոսում է հակառակի մասին, որ ընտրակեղծարարությունը շատ ավելի է կատարելագործվում»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Ըստ նրա, իրական քվեի համար պետք է ուժեղ կուսակցություն, համախմբած թիմ, ուժեղ կուսակցական կառույցներ, ամենօրյա աշխատանք քաղաքացիների հետ, ոչ թե ընտրությունից երեք օր առաջ Ֆեյսբուքում ծավելել քարոզչություն, ընտրության օրը երևալ այնտեղ և սեփական պարտությունը բարդել ժողովրդի վրա:
Խոսելով ԿԸՀ նախագահի թեկնածուի և անդամների մասին, Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենք առանձին-առանձին են քվեարկելու, քանի որ կան ԿԸՀ անդամների թեկնածուներ, որոնց վերաբերյալ ունեն դրական դիրքորոշում, կան թեկածուներ, որոնց վերաբերյալ բացասական, իսկ որոշների վերաբերյալ դիրքորոշում դեռ չունեն:
«ԲՀԿ-ն կքվեարկի ազատ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր թեկնածուի կատարած աշխատանքը»,- հավելեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Տ.Մուկուչյանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասխանատու չէ. Նաղդալյան
- ՏԻՄ ընտրություններին ձայն են տվել այն քաղաքական ուժերին, որոնք որ աշխատել են. Շարմազանով
- Ա.Մանուկյան. Իջել է կաշառքի որակը
- Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան