Ռոյսը շուտով կվերադառնա
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը գրեթե կես տարվա բուժումից հետո վերսկսել է մարզումները։ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն աճուկի վնասվածքը ստացել էր դեռ անցած մրցաշրջանի վերջնամասում։ Մի քանի անգամ Ռոյսը մոտ էր վերադարձին, սակայն ամեն անգամ վնասվածքը կրկնվում էր և միայն բարդացնում նրա վիճակը։ Այդ վնասվածքի պատճառով Մարկոն բաց է թողել Եվրոպայի 2016 թ. առաջնությունն ու Բունդեսլիգայի մեկնարկը։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, 27-ամյա կիսապաշտպանը երեկ մասնակցել է առավոտյան պարապմունքին, բայց միայն՝ անհատական ծրագրով։ Վերականգնման կոնկրետ ժամկետները չեն նշվում, սակայն, ամենայն հավանականությամբ, Ռոյսը մոտ ժամանակներս կկարողանա վերադառնալ խաղադաշտ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա