Ով ասում ա, թե Վիգենը բանակում չի ծառայել, չարաչար սխալվում ա. Սեյրան Սարոյան
«Ով ասում ա, թե Վիգենը բանակում չի ծառայել, չարաչար սխալվում ա: Վիգենը իր կարիերան սկսել ա հենց բանակից», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ մեկնաբանելով Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը:
Նրա ներկայացմամբ, արտասահմանում ուսանելուց վերադառնալուց հետո Վիգեն Սարգսյանը աշխատել է Պաշտպանության նախարարությունում, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր:
«Սովորելուց որ եկել ա, եկել ա նախարարություն: Էն ժամանակ նախագահը պաշտպանության նախարարն էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք մեր բանակի տղեն: Վիգենը բանակը շատ լավ ա պատկերացնում, ինքը 8 տարի նախագահի կողքին ա եղել, երբ նախարար էր ու ամեն ինչին ինքը մասնակցել ա: Էդ բամբասանքները, որ տարածում են թե չի ծառայել, սխալ ա, ինքը ութ տարի ծառայել ա», -հայտարարեց Սարոյանը:
Դիտարկմանը, թե Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելու է ժամանակավոր, Սարոյանն ասաց, որ ինքը վստահ է, որ այդպես չի լինի. «Վիգենը լուրջ մարդ ա, էդ պաշտոնին չեմ կարծում, թե ժամանակավոր կմնա: Եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում, ես կարծում եմ՝ Վիգեն Սարգսյանը կմնա իր տեղում»:
Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Սարոյանը նշեց, որ նա «լավ նախարար ա եղել» և բանակաշինության մեջ «հզոր մարդ ա եղել»:
«Մեր գերագույն գլխավոր հրամանատարը բանակը բոլորիցս լավ գիտի: Չեմ կարող ասել՝ Սեյրան Մուշեղիչին ուր կտանեն, բայց մի պիտանի տեղ կտանեն ու ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք», -ասաց Սեյրան Սարոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ. «Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ»
- Նոր նշանակումներ. Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին