Ջրային տնտեսության կոմիտեի նախագահը վարչապետի եղբոր սանիկն է. «Հրապարակ»
Երեկ Կարեն Կարապետյանը գյուղնախարարության ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին փոխարինեց Արսեն Հարությունյանով: Նա 2013-ից գազի ներտնային սպասարկման «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, «Հրապարակ»-ի տեղեկություններով, ընկերության 42% բաժնեմասի տերը:
«Նաև «Ֆլորենս» ռեստորանը կառավարող «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, ինչպեսև վարչապետի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի սանիկը: «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու բաժնետերերից մեկը եղել է հենց Վլադիմիր Կարապետյանը, սակայն 2009-ին դուրս է եկել ընկերությունից: «Էյ Ի Ջի Սերվիս»-ի տնօրենի պաշտոնում Ա. Հարությունյանին կփոխարինի տնօրենի տեղակալ Արման Նալբանդյանը: Ի դեպ, «Էյ Ի Ջի Սերվիսը»՝ կոնսորցիումի կազմում, մասնակցում էր ՀՀ խմելու ջրի մատակարարման մրցույթին, բայց արդյունքում շահեց այլ կազմակերպություն»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա